Ռոնալդինյո. «Բարսելոնայում» խաղերից առաջ հաճախ էի սեքսով զբաղվում

15:59   16 օգոստոսի, 2013

Այժմ սիրած աղջիկ ունեմ ու հանգիստ կյանք եմ վարում, հայտարարել է բրազիլական «Աթլետիկո Մինեյրոյի» կիսապաշտպան Ռոնալդինյոն։ Բրազիլացին խոսել է իր սեռական կյանքի մասին։

«Բարսելոնայում» խաղերից առաջ հաճախ էի սեքսով զբաղվում։ Դա ինձ չէր խանգարում, այլ հակառակը՝ ինձ համար օգտակար էր, քանի որ գոհ էի խաղադաշտ դուրս գալիս։ Նախկինում ինձ շատ ազատ եմ պահել, սակայն այժմ չեմ ցանկանում կրկնել սխալներս։

Առաջին անգամ սեքսով եմ զբաղվել 13 տարեկանում՝ հարեւանուհուս հետ»,-Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է 101 Great Goals-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.