Մխիթարյանի դուբլը եւ «Շախտյորի» հաղթանակը

21:39   16 ապրիլի, 2012

Ուկրաինայի առաջնության 27-րդ տուրում Դոնեցկի «Շախտյորը»  հյուընկալվեց Լուգանսկի «Զարյային» եւ հաղթանակ տարավ 5:1 հաշվով: Դոնեցկի թիմում երկու գոլի հեղինակ դարձավ  2011թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նա նաեւ 11 մետրանոց վաստակեց:

Այս հաղթանակից հետո «Շախտյորը» կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Հիշեցնենք որ խաղաշրջանի ավարտին, եթե «Շախտյորն» ու «Դինամոն» ունենան նույնքան միավոր, կանցկացվի լրացուցիչ «Ոսկե խաղ»:

Ուկրաինայի առաջնություն. 27-րդ տուր

«Զարյա»-«Շախտյոր»` 1:5

Սերգեյ Սիլյուկ, 72 - Հենրիխ Մխիթարյան, 8, 74, Ալեքս Տեյշեյրա, 16, Լուիս Ադրիանո, 31, Դարիո Սռնա, 76 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։