Հայ բռնցքամարտիկները՝ Հոլանդիայում

16:52   15 օգոստոսի, 2013

Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 52 կգ քաշային կարգում Էրիկ Պետրոսյանն առաջին մենամարտում հաղթել է գերմանացի Դոմինիկ Հիրշին, սակայն երկրորդում պարտվեց ռուսաստանցի Կիրիլ Կուզնեցովին։

56 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տարոն Սողոմոնյանը առաջին մենամարտում հաղթել է ուկրաինացի Օլեքսանդր Մելենյուկին եւ դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի բելառուս Յահոր Կուրբանաուն։

75 կգ քաշային Նարեկ Նաբասյանը մեկնարկային մենամարտում հաղթեց նորվեգացի Վեգար Տրեգրենին։ Նաբասյանի երկրորդ մրցակիցը ուկրաինացի Օլեքսանդր Կնիժնյակն է։

81 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը մեկնարկային մենամարտում պարտության է մատնել ռումինացի Ստանգա Ռոբերտոյին եւ քառորդ եզրափակիչում կմրցի ադրբեջանցի Ռահիլ Մամադլիի հետ։

+91 կգ քաշային կարգում Արթուր Առաքելյանը պարտվեց հենց առաջին գոտեմարտում։ Մրցակիցը հոլանդացի Սթենլի Կոեմանսն էր։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.