Տրապիզոն. Արա Պուլուզյանը քառորդ եզրափակիչում է

16:49   16 ապրիլի, 2012

Տրապիզոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վերջին վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը (64 կգ) մեկնարկային մենամարտում 14:5 (3:1, 4:2, 7:2) հաշվով հաղթեց ալբանացի Խուլիո Վրենոզին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ վերջին վարկանիշային մրցաշարը հաղթանակով է սկսել նաեւ 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյան: 1/16 եզրափակիչի  մենամարտում նա 16:15 (5:5, 6:5, 5:5) հաշվով հաղթեց սերբ Բրանիմիր Ստանկովիչին: Ապրիլի 17-ին 1/8 եզրափակիչում Սարուխանյանի մրցակիցը կլինի հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսը, որը 16:4 հաշվով հաղթեց սլովենացի Գրեգոր Դեբելժակին:

81 կգ քաշային Արթուր Խաչատրյանը 1/16 եզրափակիչում 14:16 հաշվով պարտվեց լեհ Մատեուշ Տրիչին եւ դուրս մնաց պայքարին:

Հիշեցնենք, որ Հայաստանի յոթ մասնակիցներից առաջինը ռինգ էր դուրս եկել 56 կգ քաշային Արամ Ավագյանը եւ 1/8 եզրափակիչում 8:15 հաշվով պարտվել ուկրաինացի Պավլո Իշչենկոյին:

Տրապիզոն, Թուրքիա

Բռցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշար

69 կգ, 1/8 եզրափակիչ

Հրայր Մաթեւոսյան – Մուհնդ Բաքրի (Իսրայել)

17 ապրիլի

49 կգ, 1/8 եզրափակիչ

Կորյուն Սողոմոնյան - Մանուել Կապայի (Իտալիա)

52 կգ, 1/8 եզրափակիչ

Հովհաննես Դանիելյան - Սելջուկ Եկեր (Թուրքիա) 

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։