Ռոնալդո. Ես սիրում եմ «Ռեալը», բայց «Բարսելոնան» ֆանտաստիկ թիմ է

15:22   16 ապրիլի, 2012

«Կարող եմ վստահաբար ասել, որ «Բարսելոնան» լավագույն թիմերից է, որ ես տեսել եմ իմ կյանքում»: Այս մասին ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդոն FIFA-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

«Ամենից լավ ինձ համար Մադրիդում էր: Դա իմ կարիերայի լավագույն հատվածն էր: Ես նաեւ սիրում էի «Ինտերը»: Ես սիրահարվեցի Միլան քաղաքին, երբ առաջին անգամ տեսա այն: Այժմ իմ համակրանքը, բնականաբար, «Ռեալի» կողմն է: Նրանք լավ են խաղում, բայց ես չեմ կարող անտեսել «Բարսելոնան», որը ֆանտաստիկ ֆուտբոլ է ցուցադրում: Գվարդիոլայի թիմում յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի իր անելիքը խաղադաշտում: Կարող եմ վստահաբար ասել, որ «Բարսելոնան» լավագույն թիմերից է, որ ես տեսել եմ իմ կյանքում»,- ասել է 35-ամյա Ռոնալդոն: 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։