12:54 9 օգոստոսի, 2013Գերծանրքաշային կարգում WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն չի մասնակցի 2016թ. Օլիմպիական խաղերին, հաղորդում է Bild-ը։
Ապրիլին Վլադիմիրը Օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկություն էր հայտնել։ Ուկրաինայի բռնքամարտի ֆեդերացիայի գործկոմը մերժել էր 37-ամյա մարզիկի խնդրանքը։ Ուկրաինացին չէր կարող մասնակցել 2014թ. հունվարին մեկնարկող որոկավորման մրցաշարերին։ Կլիչկոն ուներ եւս մեկ հնարավորություն. հանդես գալ Գերմանիայի հավաքականում, սակայն Գերմանիայի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Յուրգեն Կյանսը հայտարարել է, որ Կլիչկոն չի համապատասխանում բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի պահանջներին։
Բռնցքամարտիկն, ով պրոֆեսիոնալ մակարդակով մասնակցել է 20-ից ավելի մենամարտի, իրավունք չունի հանդես գալ Օլիմպիական խաղերում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.