«Բարսելոնան» Դավիդ Լուիսին ձեռք բերելու նոր փորձ կանի

17:15   7 օգոստոսի, 2013

Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա օրերին Լոնդոնի «Չելսիի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դավիդ Լուիսին ձեռք բերելու նոր առաջարկ կանի, հաղորդում է The Telegraph-ը։

Կատալոնական ակումբը ֆուտբոլիստի համար կառաջարկի 34.5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Անգլիական ակումբն, ամենայն հավանականությամբ, կմերժի Իսպանիայի չեմպիոնի առաջարկը։ Ժոզե Մոուրինյոյի թիմը բրազիլացու համար ցանկանում է ստանալ 50 միլիոն եվրո։ Տվյալ գումարը պատրաստ է վճարել միայն Մյունխենի «Բավարիան», որը կփորձի ձեռք բերել 27-ամյա պաշտպանին։

Բրազիլացուն վաճառելու դեպքում անգլիական ակումբը կփորձի գնել «Պորտուի» 22-ամյա ֆրանսիացի պաշտպան Էլյակում Մանգալային։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.