Բրիտանացի հայտնի մարզիկը միզել է գիշերային ակումբի անվտանգության աշխատակիցների վրա

16:10   7 օգոստոսի, 2013

Բրտիանացի հայտնի կրիկետիստ Մոնտի Պանեսարը հայտնվել է սկանդալային իրավիճակում։

«Սասեկս» թիմի աստղային խաղացողը Բրայթոնի գիշերային ակումբներից մեկից վռնդվել է խուլիգանական վարքի համար։ Ալկոհոլի ազդեցության տակ գտվող մարզիկը որոշել է հաշվեհարդար տեսնել՝ միզելով ակումբի անվտանգության աշխատակիցների վրա։

Թիկնապահները վազել են Պանեսարի հետեւից եւ բռնել են նրան, որպեսզի ոստիկանները մարզիկին տուգանեն 90 ֆունտ ստերլինգ, գրում է The Mirror-ը։

Ավելի ուշ Պանեսարը ներողություն է հայտնել իր վարքի համար։ «Սեսակսի» ղեկավարությունը խոստացել է միջոցներ ձեռարկել միջադեպի կապակցությամբ։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.