Ռուսաստանի օլիմպիական հավակնությունները

08:50   16 ապրիլի, 2012

Ռուսաստանի ծանրորդները Լոնդոնի Օլիմպիական խաղերում նպատակ ունեն նվաճել երկուական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Այդ մասին Անթալիայում ավարտված Եվրոպայի առաջնությունից հետո ասել է թիմային հաշվարկում հաղթած ծանրամարտի տղամարդկանց Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիդ Ռիգերտը:

«Եվրոպայի առաջնության արդյունքից գոհ եմ: Սակայն Լոնդոնի Օլիմպիական խաղերի հետ անալոգիա տեսնել պետք չէ: Անթալիայում հանդես էր գալիս Ռուսաստանի երկրորդ կազմը:

Մենք նախատեսում ենք Լոնդոնում նվաճել երկուական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Կարծում եմ` մենք ի վիճակի ենք հասնել այդ նպատակին: Ռուսաստանի օլիմպիական հավաքականի վերջնական կազմը հայտնի կդառնա շուտով կայանալիք Ռուսաստանի առաջնության արդյունքում»,- ասել է Դավիդ Ռիգերտը Sovsport-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։