«Մատրիցայի» տեխնոլոգիաները կիրառվում են սպորտում

11:17   5 օգոստոսի, 2013

ԱՄՆ-ի ֆուտբոլի ազգային լիգան (NFL) եւ NBC հեռուստաընկերությունը նոր տեխնոլոգիաներ են ներդրել ֆուտբոլային հանդիպումների ցուցադրության համար, հաղորդում է Sportsgrid.com-ը։

Bullet Time տեխնոլոգիան, որը հայտնի է «Մատրիցա» ֆիլմից, այժմ իրական է դարձել։ Նոր տեխնոլոգիան կոչվում է freeD կամ Free Dimensional Video եւ թույլ է տալիս միաժամանակ օգտագործել ստադիոնում տեղադրված բոլոր տեսախցիկները։

Պատկերի մշակումը կատարվում է 30 վայրկյանում, ինչը թույլ է տալիս բոլոր կողմերից դիտել խաղային դրվագը։ Տեխնոլոգիան առաջին անգամ օգտագործվել է New York Yankee Stadium-ում կայացած բեյսբոլային հանդիպման ժամանակ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.