Ամերիկացի սերֆինգիստը սահմանել է աշխարհի ռեկորդ

10:12   3 օգոստոսի, 2013

Ամերիկացի սերֆինգիստ Բեն Ֆրայբերգն աշխարհի ռեկորդ է սահմանել՝ հաղթահարելով Ֆլորիդայի նեղուցը, հաղորդում է allvoices.com-ը։

Ֆրայբերգից պահանջվել է 28 ժամ։ Սերֆերը հանգստացել է միայն այն ժամանակ, երբ սնվելու կարիք է ունեցել՝ մնացած ամբողջ ժամանակն անցկացնելով ոտքի վրա։

Սերֆինգիստին ուղեկցել է նավը, որի վրա են եղել բժիշկը, մարզիկի հայրը եւ նավաստին, ով հետեւել է, որ Ֆրայբերգը չշեղվի ճիշտ ուղուց։ Ամերիկացուց առաջ Կուբան եւ ԱՄՆ-ն բաժանող նեղուցը հաղթահարել է միայն ավստրալացի Սյուզի Մարոնին։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.