10:24 31 հուլիսի, 2013Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Երեւանի «Միկայի» կիսապաշտպան Սարգիս Շահինյանը կարիերան կշարունակի պորտուգալական «Բրագայում»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին «Միկայի» մամուլի ծառայությունից:
Բրագա քաղաքի թիմը մեկ տարով վարձակալել է 17-ամյա ֆուտբոլիստին: Առաջիկայում Շահինյանը կմեկնի Պորտուգալիա: Վարձակալության ավարտից հետո «Բրագան» հնարավորություն կունենա գնել կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը:
Սարգիս Շահինյանը 2013-ի ապրիլին փորձաշրջան էր անցել «Բրագայում»՝ լավ տպավորություն թողնելով պորտուգալական ակումբի մարզիչների վրա:
Պորտուգալիայի ավարտված առաջնությոնուոմ «Բրագան» զբաղեցրել է չորրորդ տեղը՝ նվաճելով Եվրոպայի լիգայի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.