18:10 14 ապրիլի, 2012«Լիվերպուլը» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2:1 հաշվով հաղթեց «Էվերտոնին» եւ դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ:
Կիսաեզրափակիչ հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացեց «Էվերտոնի» խորվաթ հարձակվող Նիկիցա Էլավիչը: 62-րդ րոպեին ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը խփեց «Լիվերպուլի» պատասխան գնդակը՝ հավասարեցնելով հաշիվը: Հանդիպման ավարտից երեք րոպե առաջ անգլիացի հարձակվող Էնդի Քերոլը եւս մեկ գնդակ ուղարկեց Թիմ Հովարդի պաշտպանած դարպասը՝ հաղթանակ պարգեւելով «Լիվերպուլին»:
Եզրափակիչի մյուս ուղեգիրն ապրիլի 15-ին կվիճարկեն լոնդոնյան երկու ակումբները՝ «Չելսին» ու «Տոտենհեմը»:
Անգլիայի Գավաթ. կիսաերզափակիչ
«Լիվերպուլ» - «Էվերտոն»՝ 2:1
Սուարես, 62, Քերոլ, 87 – Էլավիչ, 24
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.