Արաս Օզբիլիսը նորամուտը նշեց «Սպարտակի» կազմում

15:02   27 հուլիսի, 2013

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Մոսկվայի «Սպարտակի» կազմում նորամուտը նշեց ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երրորդ տուրի՝ Մոսկվայի «Դինամոյի» հետ խաղում:

«Դինամոյի» խաղադաշտում ընթացող խաղի 70-րդ րոպեին 23-ամյա Օզբիլիսը փոխարինեց իռլանդացի կիսապաշտպան Էյդեն Մակգիդիին։ 

«Սպարտակը» հաղթում է 4։0 հաշվով։ Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Հիշեցնենք, որ Օզբիլիսը Կրասնոդարի «Կուբանից» է տեղափոխվել է «Սպարտակ»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։