Հումելս. «Բավարիան» աշխարհի լավագույն թիմն է, սակայն պատրաստվում ենք հաղթել

11:46   25 հուլիսի, 2013

«Բավարիայի» նկատմամբ տարած հաղթանակը մրցաշրջանի հիանալի մեկնարկ կլինի, հայտարարել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը՝ խոսելով Մյունխենի «Բավարիայի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղի մասին։

«Ցանկանում ենք գերազանցել աշխարհի լավագույն թիմերից մեկին։ Հնարավոր է՝ «Բավարիան» աշխարհի լավագույն թիմն է, սակայն պատրաստվում ենք հաղթել։ Դա է մեր նպատակը եւ մոտիվացումը»,- Հումելսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի «Բորուսիայի» լեհ պաշտպան Լուկաշ Պիշչեկը եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Բորուսիա» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.