13:21 24 հուլիսի, 2013Բրազիլիայում 84 տարեկանում մահացել է նախկինում հայտնի պաշտպան Ջալմա Սանթոսը, գրում է Terra-ն:
Թոքերի բորբոքման պատճառով Սանթոսը հուլիսի 1-ից գտնվում էր հիվանդանոցում, որտեղ անցկացրել է կյանքի վերջին օրերը:
Ջալմա Սանթոսին շատերը համարում էին ֆուտբոլի պատմության լավագույն աջ պաշտպանը: Նա հայտնի էր իր տեխնիկայով եւ գրոհներին միանալու ունակությամբ:
1958-ին եւ 1962-ին Սանթոսը Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն: Նա կարիերան ավարտել է 41 տարեկանում՝ բրազիլական «Աթլետիկո Պարանենսե» ակումբի կազմում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.