20:41 21 հուլիսի, 2013Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել Իտալիայի Ռիետի քաղաքում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնության եռացատկի մրցումներում:
Հայ աթլետի 6 փորձերից լավագույնը ստացվել է երրորդը, որում նա գրանցել է 16,01 մետր արդյունք՝ վստահորեն զբաղենցնելով առաջին տեղը: Լեւոն Աղասյանը գրանցել է մրցաշրջանի լավագույն արդյունքը:
Երկրորդ տեղը գրաված ֆին Կրիստիան Պուլիի արդյունքը 15.88 մետր է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ռուս Վլադիմիր Կոզլովը՝ 15.85 մետր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.