Բրենդան Ռոջերս. Մենք հիասթափվեցինք, երբ բաց թողեցինք Մխիթարյանի տրանսֆերը

16:34   20 հուլիսի, 2013

Տրասնֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլի» հետ կապված շատ անուններ են շրջանառվում, սակայն միակ կարեւոր նպատակը Հենրիխ Մխիթարյանն էր, ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, փոխանցում է football365.com-ը:

«Մենք կապվեցինք «Շախտյորի» հետ եւ թույլտվություն ստացանք խոսել Մխիթարյանի հետ, սակայն մեզ այդպես էլ չհաջողվեց հանդիպել նրա հետ: Նրանք արդեն պայմանավորվածություն ունեին Դորտմունդի հետ, եւ դա մեզ հիասթափեցրեց: Այս ամռանը դա մեր միակ վրիպումն է, որի համար կարելի է ափսոսալ»,- ասել է Ռոջերսը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.