Նախկին ֆուտբոլիստը՝ Բարսելոնայի մրցաշարի առաջատար

16:34   18 հուլիսի, 2013

Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր, հաղորդում է Armchess-ը։

Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանն ունեն 3.5-ական միավոր: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է Ալեքսանդր Կոչեեւը (Բելառուս):  

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը Բարսելոնայում անցկացվող մրցաշարում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ունի 3.5 միավոր: Աղյուսակը 5 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը, ով ֆուտբոլի Նորվեգիայի հավաքականի կազմում մասնակցել է 8 հանդիպմանը: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.