23:52 15 հուլիսի, 2013Ես շատ ուշադիր եմ Յուրգեն Կլոպի խոսքերին, սակայն մի քանի մարզումներն ու երկու հանդիպուները բավարար չեն հարմարվելու համար, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Իմ ընտրության մեջ հսկայական դեր է խաղացել Յուրգեն Կլոպը: Նա մեծագույն մարզիչ է: Թիմում հավաքվել են գերազանց ֆուտբոլիստներ եւ իսկական պրոֆեսիոնալներ: Ես հարձակողական կիսապաշտպան եմ: Խաղը սկսում եմ տասը համարի դիրքում, բայց հանդիպման ընթացքում նահանջում եմ, երբեմն հայտնվում եմ գրոհի սուր ծայրին: Թիմի հետ տիտղոս նվաճելը անհավանական հաճույք է: Մենք ֆուտբոլ ենք խաղում տիտղոսներ նվաճելու համար: Ֆուտբոլից բացի, սիրում են թատրոն եւ կինո գնալ: Երբեմն ցանկություն է լինում պարզապես մնալ տանը եւ մի լավ հանգստանալ»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը գերմանական Kicker-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.