Bild-ն առաջարկում է Մխիթարյանի մականունը որոշել քվեարկության միջոցով

14:37   15 հուլիսի, 2013

Հայտնի գերմանական Bild պարբերականը հարցում է կազմակերպել՝ պարզելու, թե ինչպես ավելի ճիշտ կլինի անվանել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Այդ հարցին պատասխանելու համար պարբերականը իր կայքում քվեարկություն է սկսել։

Այն պահից, երբ Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդ, նրա ազգանունը խնդիր դարձավ գերմանացի լրագրողների եւ մեկնաբանների համար։ Ինչպե՞ս պետք է նրան անվանել՝ Մյուկտարիան թե Միկիտարիան։ 

Չփորձելով սովորել շատ հեշտ արտասանվող Մխիթարյանը, գերմանացիները որոշել են նրան մականուն տալ. առաջինը Միկի (Micki), երկրորդը Մյուկե (Mücke)։ Հատկանշական է, որ Mücke-ն գերմաներեն նշանակում է մոծակ։

Քվեարկել նախընտրած տարբերակի համար հնարավոր է այստեղ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.