22:59 12 հուլիսի, 2013Մենք Հենրիխ Մխիթարյանի մասին կհիշենք միայն լավը, ասել է Դոնեցկի «Շախտյորի» նախագահ Ռինատ Ախմետովը: Միլիարդատեր գործարարը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա», փոխանցում է terrikon.com-ը:
«Ես հարգում եմ Հենրիխ Մխիթարյանի որոշումը: Դա նրա ընտրությունն է: Մենք նրա հետ ունեինք պայմանագիր, որը հնարավոր էր խզել միայն 30 միլիոն դոլարով: Նա ուներ այդ հնարավորությունը: Տուր 30 միլիոն, խզիր պայմանագիրդ եւ վաճառիր քեզ թեկուզ 130-ով: Մենք հարգում ենք պայմանագիրը: Հավանաբար, նրան սկզբում սխալ են բացատրել:
Ամեն դեպքում, նա հրաշալի մարդ է, քանի որ շնորհակալություն հայտնեց թիմին, երկրպագուներին եւ մարզիչին: «Շախտյորը» շատ բան է արել Մխիթարյանի համար, եւ Մխիթարյանը շատ բան է արել «Շախտյորի» համար: Մենք նրա մասին կհիշենք միայն լավը»,- ասել է ուկրաինական ակումբի նախագահը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.