14:31 12 հուլիսի, 2013Դորտմունդի «Բորուսիան» տեխնիկապես լավ պատրաստված, արդյունավետ կիսապաշտպանի կարիք ուներ, ով կփոխարիներ Մարիո Գյոտցեին, գրել է Bundesliga.com-ը։
«Մխիթարյանը ծնվել է Երեւանում, սակայն մանկությունն անցկացրել է Ֆրանսիայում, որտեղ «Վալանսի» կազմում խաղում էր նրա հայրը՝ Համլետ Մխիթարյանը։ Համլետը մահացավ գլխի չարորակ ուռուցքից, եւ ընտանիքը 1995-ին վերադարձավ հայրենիք։
Մխիթարյանը սկսեց մարզվել Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցում եւ սկսեց հանդես գալ թիմի հիմնական կազմում։ Հայաստանում հասնելով հաջողության՝ Մխիթարյանը տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ», իսկ հետո՝ «Շախտյոր»։ Կիսապաշտպանը ոչ միայն դարձավ թիմի առաջատարներից մեկը, այլեւ հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ Ուկրաինայի ավարտված առաջնությունում դառնալով 25 գոլի հեղինակ։
Հատկանշական է, որ Մխիթարյանի յուրաքանչյուր գոլից հետո «Դոնբաս Արենայում» հնչում էր Արամ Խաչատյանի «Սուսերով պարը»։
Մխիթարյանը 3 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012), ինչպես նաեւ ճանաչվել է ԱՊՀ լավագույն խաղացող։ Նա տիրապետում է մի քանի օտար լեզուների եւ անկասկած մեծ օգուտ կբերի «Բորուսիային»։ Հենրիխ Մխիթարյանը կատարյալ փոխարինող կդառնա Գյոտցեի համար»,- փոխանցում է Բունդեսլիգայի կայքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.