11:15 10 հուլիսի, 2013«Մխիթարյանը «Շախտյորին» պարգեւեց հաղթանակներ ու դրական զգացմունքներ, իսկ Դոնեցկի թիմը Հենրիխին դարձրեց մեծատառով ֆուտբոլիստ, ով այսօր տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»:
Այդ մասին հայտարարել է ռուսաստանցի հայտնի ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը։ Նա անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությանը Դորտմունդի «Բորուսիա»:
«3 տարի առաջ ես մասնակցել էի Մխիթարյանի տեղափոխությանը «Շախտյոր»: Ես գոհ եմ դրա համար, քանի որ նա «Շախտյորին» պարգեւեց հաղթանակներ ու դրական զգացմունքներ: «Շախտյորը» Հենրիխին դարձրեց մեծատառով ֆուտբոլիստ, ով այսօր տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա»: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ այս տրանսֆերը ձեռնտու էր բոլորին:
«Լիվերպուլը» վաղուց էր հետաքրքրվում նրա ծառայություններով: Մխիթարյանի համար նրանք պատրաստ էին վճարել 25 միլիոն եվրո: «Բորուսիան» վաճառել էր շատ ֆուտբոլիստների եւ տրանսֆերային ռեկորդ սահմանեց՝ Հենրիխի համար վճարելով 27.5 միլիոն եվրո:
Պայմանագրի համաձայն՝ կիսապաշտանի տրանսֆերային իրավունքի 50 տոկոսը պատկանում էր Օլեգ Մկրտչյանին: Տրանսֆերային իրավունքի 50 տոկոսի համար «Շախտյորը» վճարել էր 7.5 միլիոն եվրո, երբ Հենրիխը դեռ այն մակարդակի խաղացող չէր, ինչպիսին հիմա է: Քանի որ «Շախտյորը» շատ արդար գործընկեր է, այսօր Օլեգ Մկրտչյանը Մխիթարյանի տրանսֆերից ստացել է 13 միլիոն 750 հազար եվրո:
Մխիթարյանի տրանսֆերը «Շախտյորին» համբավ բերեց համաշխարհային ասպարեզում: Դոնեցկի թիմի հետ կարելի է եւ պետք է աշխատել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Շախտյորի» համար ավելի ցավալի էր Ֆերնանդինյոյի կորուստը»,- Սելյուկի խոսքը մեջբերում է terrikon.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.