21:18 9 հուլիսի, 2013Ֆերնանդինյոյի եւ Վիլյանի ֆոնի վրա Հենրիխ Մխիթարյանի հեռացումն ամենաքիչ ցավ պատճառող կորուստն էր «Շախտյորի» համար, ասել է Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Սերգեյ Մորոզովը: Նա խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխության մասին:
«Մխիթարյանի տրանսֆերը ճիշտ ժամանակին իրականացվեց: «Շախտյորը» շատ ճիշտ վարվեց: Դոնեցկի թիմում Հենրիխը հասել էր առավելագույն սահմանին եւ առաջընթացի համար նրան պետք է ավելի ուժեղ առաջնություն:
Չէի ասի, որ Մխիթարյանի բացակայությունը խիստ նկատվում էր Միավորված մրցաշարում: Խաղային առումով «Շախտյորի» համար ավելի մեծ էր Ֆերնանդինյոյի կորուստը: Կարծում եմ՝ բրազիլացին Ուկրաինայի բոլոր ժամանակների լավագույն լեգեոնականն էր: Ֆերնանդինյոյի եւ Վիլյանի ֆոնի վրա Մխիթարյանի հեռացումը ամենաքիչ ցավ պատճառող կորուստն էր «Շախտյորի» համար:
Յուրգեն Կլոպը ֆուտբոլիստներին հենց այնպես չի ընտրում: Նրա համար գլխավոր չափանիշն արագաուժային դիմացկունությունն է, իսկ Մխիթարյանն ունի այդ նախադրյալները: Այնպես որ «Բորուսիան» ճիշտ ընտրություն էր նրա համար: Անգլիայում Հենրիխի համար ավելի դժվար կլիներ: Նույն «Լիվերպուլում» կան առանձին ֆուտբոլիստներ, որոնք փորձում են խաղալ անհատական վարպետության շնորհիվ: Իսկ դորտմունդիցներն աչքի են ընկնում թիմային խաղով, յուրաքանչյուր դիրքում ֆուտբոլիստները մեծ աշխատանք են կատարում՝ միեւնույն ժամանակ գործելով մեկ մեխանիզմի նման»,- Մորոզովի խոսքը մեջբերում է terrikon.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.