Օլեգ Սալենկո. Հենրիխ Մխիթարյանի համար լավագույն տարբերակը Իսպանիայի առաջնությունն է

15:42   9 հուլիսի, 2013

Յուրգեն Կլոպը մեծ մարզիչ է եւ ճիշտ կօգտագործի Մխիթարյանին, հայտարարել է Կիեւի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին հարձակվող Օլեգ Սալենկոն՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը Դորտմունդի «Բորուսիա»։

«Շախտյորը» բազմաթիվ լավ հարձակողական ոճի ֆուտբոլիստներ ունի։ Դժվար է միանշանակ խոսել Մխիթարյանի հեռանալու հետեւանքների մասին։ Միացյալ մրցաշարը ցուցանիշ չէ, քանի որ այն ընկերական է։

Կարեւորը, որ Մխիթարյանը «Բորուսիայում» խաղա իր դիրքում։ Յուրգեն Կլոպը մեծ մարզիչ է եւ ճիշտ կօգտագործի կիսապաշտպանին։ Չէի համեմատի Մխիթարյանին եւ Գյոտցեին, քանի որ նրանք տարբեր են։

Կարծում եմ, որ Հենրիխի համար լավագույն տարբերակը Իսպանիայի առաջնությունն է, սակայն խաղաոճի առումով «Բորուսիան» այնքան էլ գերմանական թիմ չէ», - Սալենկոյի խոսքը մեջբերում է Итар-Тасс-ը։ 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.