14:55 8 հուլիսի, 2013«Բունդեսլիգայում Մխիթարյանի համար ավելի հեշտ կլինի, քանի որ այնտեղ բաց ֆուտբոլ են խաղում»: Այդ մասին ասել է ուկրաինացի եւ խորհրդային ֆուտբոլիստ Վլադիմիր Լյուտին, որը հանդես է եկել գերմանական «Շալկեում», «Դույսբուրգում» եւ «Բոխումում»: Նրա վերջին ակումբը եղել է «Յունկերսդորֆը», որի կազմում խաղացել է 1999-2001 թվականներին:
«Հենրիխ Մխիթարյանը հավասարազոր փոխարինող է Գյոտցեին: Կրեատիվությամբ եւ մտքի արագությամբ նրանք արժանի են միմյանց: Բնականաբար, մի երկու ամիս կպահանջվի, որպեսզի Հենրիխը հարմարվի նոր պայմաններին, մարզչական մոտեցմանը: Բայց նա այն աստիճան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, որ ամեն ինչ նրա մոտ կստացվի: Հնարավոր է, որ նա նույնիսկ գերազանցի Գյոտցեին, քանի որ Մարիոն Մխիթարյանի նման արդյունավետ չէ գոլի տեսնակյունից: Չի բացառվում, որ երկու տարի հետո նրա տրանսֆերի արժեքը կրկնապատկվի: Բունդեսլիգայում Մխիթարյանի համար ավելի հեշտ կլինի, քանի որ այնտեղ բաց ֆուտբոլ են խաղում: Նրա համար գլխավորը կլինի մարզիչի առաջադրանքները կատարելը: Նա կգտնի իր տեղը «Բորուսիայի» սխեմաներում: Դորտմունդի թիմը խաղում է նորարարական գաղափարներով գրավիչ ֆուտբոլ՝ կարճ եւ միջին փոխանցումներով: Երկար փոխանցումներ նրանք հազվադեպ են կատարում: Այս տարբերակը Մխիթարյանի համար ավելի նախընտրելի է, քան «Լիվերպուլը»՝ կոշտ պայքարով, երկար փոխանցումներով եւ վերեւում մենապայքարով: Իմ փորձից ելնելով՝ Մխիթարյանին խորհուրդ կտամ առաջին հերթին լեզու սովորել, որպեսզի ինֆորմացիոն հոսքը խաղացողների եւ մարզիչների կողմից նրան արագ հասնի: Կարեւոր է նաեւ, որ նրա մենեջերը զբաղվի ապահովագրության նրբություններով: Այնտեղ մարդիկ ապահովագրում են կարիերան վնասվածքներից, ունեն դատական ապահովագրություն, որպեսզի սկանդալների դեպքում փաստաբաններին միլիոններ չվճարեն»,- Վլադիմիր Լյուտիի խոսքը մեջբերում է sport.segodnya.ua-ն:
Հունիսի 8-ին Հենրիխ Մխիթարյանը Երեւանից մեկնել է Գերմանիա՝ Դորտմունդի «Բորուսիայի» հետ պայմանագիր կնքելու:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.