Հրդեհվել է Մալդոնադոյի բոլիդը

16:55   6 հուլիսի, 2013

Ֆորմուլա-1-ի Գերմանիայի Մեծ մրցանակի որակավորման մեկնարկից առաջ հրդեհվել է «Ուիլյամսի» արշավորդ Պաստոր Մալդոնադոյի բոլիդը: Շատ արագ հաջողվել է մարել կրակը: Ոչ ոք չի տուժել, սակայն դեռ հայտնի չէ բոլիդի վիճակը եւ մեկնարկ դուրս բերելու հավանականությունը: «Ուիլյամսի» համար Գերմանիայի Մեծ մրցանակը 600-րդ մեկնարկն է Ֆորմուլա-1-ում, հաղորդում է reuters.com-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։