«Բավարիան» տուգանել է Գոմեսին, Գյոտցեին եւ Կիրկհոֆին

12:30   6 հուլիսի, 2013

Մյունխենի «Բավարիան» տուգանել է թիմի խաղացողներ Մարիո Գոմեսին, Մարիո Գյոտցեին եւ Յան Կիրկհոֆին՝ ակումբի պաշտոնական միջոցառումների ժամանակ Nike-ի շապիկ հագնելու համար, հաղորդում է Goal.com-ը:

Մյունխենյան թիմի ֆուտբոլիստներն ակումբի միջոցառումների ժամանակ պարտավորեն լինել Adidas-ի հագուստով: Գյոտցեն ու Կիրկհոֆը «Բավարիայում» շնորհանդեսին ներկայացել են ամերիկյան ընկերության հագուստով:

Տուգանքի չափը չի նշվում, սակայն հայտնի է, որ խաղացողներն ընդունել են սխալը: Գումարը կփոխանցվի Գերմանիայում ջրհեղեղից տուժածներին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.