13:46 4 հուլիսի, 2013Մոսկվայի ԲԿՄԱ-ի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան 4 տարվա պայմանագիր է կնքել իտալական «Միլանի» հետ, հաղորդում է Football Italia-ն։
Դեռ հայտնի չէ, թե 27-ամյա ճապոնացին երբ է միանալու միլանյան ակումբին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանում» Ճապոնիայի հավաքականի կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 միլիոն եվրո:
Ռուսաստանի ավարտված առաջնությունում Հոնդան 23 խաղում դարձել է 7 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: Նա 2009-ին հոլանդական «Վենլոյից» է տեղափոխվել ԲԿՄԱ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.