13:50 2 հուլիսի, 2013Pirelli ընկերությունը անվադողերի հետ կապված խնդիրը վերացնելու ծրագիր է մշակել, որը պետք է հավանության արժանա Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից, հաղորդում է The Telegraph-ը։
Պիրելիի հիմնական ծրագիրը նախորդ տարվա անվադողերի օրինակով նոր անվադողերի արտադրությունն է։
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Գրան պրիի ժամանակ հաղթել է «Մերսեդեսի» ավտոարշավորդ Նիկո Ռոսբերգը։ Միանգամից 4 ավտոարշավորդի մոտ խնդիր է առաջացել ավտոմեքենայի հետեւի անիվների հետ։ Ֆելիպե Մասան նույնիսկ հայտարարել է, որ իր գործընկերները կարող են բոյկոտել առաջիկա Գրան պրիները։
Pirelli-ն չի հասցնի բավականաչափ անվադողեր արտադրել մինչեւ Գերմանիայի Գրան պրին եւ անվադողերի փոխարինումը նախատեսվում է Հունգարիայի մրցումների ժամանակ։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.