Հայ մրցավարները կսպասարկեն Եվրոպայի լիգայի հանդիպումները

12:59   1 հուլիսի, 2013

Հուլիսի 4-ին եւ 11-ին կկայանան Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի հանդիպումները, որոնք կսպասարկեն նաեւ հայ մրցավարական անձնակազմերը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

 «Հիբեռնիանս» (Մալթա) - «Վոյվոդինա» (Սերբիա) զույգի առաջին հանդիպումը կսպասարկի Սուրեն Բալիյանը: Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը եւ Վանիկ Սիմոնյանը: Չորրորդ պաշտոնյա է նշանակվել Արման Ղուշչյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին, «Տա Կալի» ստադիոնում: 

«Ինտեր» (Ֆինլանդիա) - «Վիկինգուր» (Ֆարերյան կղզիներ) զույգի պատասխան հանդիպման մրցավար է նշանակվել Անդրանիկ Արսենյանը: Մրցավարի 1-ին եւ 2-րդ օգնականներն են Էրիկ Արեւշատյանն ու Հովհաննես Ավագյանը: Չորրոդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մանուկ Ֆահրադյանը: Հանդիպումը կկայանա հուլիսի 11-ին, Տուրկու քաղաքի համանուն ստադիոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։