17:49 27 հունիսի, 2013Հենրիխ Մխիթարյանը դարձել է Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տրանսֆերային նպատակը, գրում է գերմանական Bild-ը, որն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի հետ կապված լուրերին:
«Դորտմունդցիների՝ Լոնդոնի «Չելսիի» խաղացող Կեւին դե Բրույնեի եւ Ամստերդամի «Այաքսի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի տրանսֆերների վերաբերյալ բանակցություններն անհաջող անցան, իսկ «Աթլետիկո Մինեյրոյի» ենթահարձակվող Բերնարդի տրանսֆերային արժեքը շատ բարձր է։ Նման պայմաններում Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դառնում է «Բորուսիայի» գլխավոր տրանսֆերային նպատակը»,- գրում է Bild-ը։
Հարցին, թե «Բորուսիան» պատրաստ է 30 միլիոն եվրո վճարել Մխիթարյանի համար, ակումբի մարզական տնօրեն Միխայիլ Ցորկը պատասխանել է․ «Առանց մեկնաբանության»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը հայտարարել էր, որ Դորտմունդի «Բորուսիան» 30 միլիոն դոլար է առաջարկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի համար։ Դոնեցկի թիմը 10 օրում պատրաստ է 30 միլիոն եվրոյով վաճառել Մխիթարյանին։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.