Սերգեյ Պալկին. «Բորուսիան» Մխիթարյանի համար 30 միլիոն դոլար է առաջարկել

17:12   26 հունիսի, 2013

Դորտմունդի «Բորուսիան» կապվել է մեզ հետ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով, հայտարարել է Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր տնօրեն Սերգեյ Պալկինը՝ մեկնաբանելով Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր տեղափոխությունն այլ ակումբ։

«Դորտմունդի «Բորուսիան» կապվել է մեզ հետ Մխիթարյանին ձեռք բերելու առաջարկով։ Չգիտեմ, թե որտեղ է այժմ գտնվում Մխիթարյանը։ Այդ մասին գիտի միայն նրա գործակալը։ «Բորուսիան» կիսապաշտպանի համար առաջարկել է 30 միլիոն դոլար։ Երեկ կապվել եմ Մխիթարյանի գործակալի հետ։ Նրան գրել եմ ակումբի պաշտոնական դիրքորոշման մասին։ Պատրաստ ենք Մխիթարյանին վաճառել 30 միլիոն եվրոյով։ Այդ առաջարկը գործում է առաջիկա 10 օրվա ընթացքում։ Եթե Մխիթարյանը ցանկանում է հեռանալ, ապա նրա համար այդքան գումար պետք է վճարեն», - Պալկինի խոսքը մեջբերում է Terrikon-ը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.