Վովիկ Խոջոյան. Հայ սամբիստներին Ունիվերսիադայի մասնակիցների մեջ ընգրկելը մեծ առաջընթաց է

19:31   25 հունիսի, 2013

«Հայ սամբիստներին Ունիվերսիադայի մասնակիցների մեջ ընգրկելը մեզ համար մեծ առաջընթաց է։ Չորս մարզիկներից էլ լավ ելույթների եւ հաղթանակների ակնկալիք ունեմ։ Այս պահին նրանցից յուրաքանչյուրը մարզվում է իր անձնական մարզիչների հետ, ընդհանուր հավաք չենք անցկացնելու, քանի որ դրա համար մեծ գումարներ են հարկավոր, ինչը մենք չունենք»։

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց սամբոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վովիկ Խոջոյանը։ 

Ռուսաստանի Կազան քաղաքում հուլիսի 6-17-ին կանցկացվի 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերը, որին Հայաստանը կներկայանա շախմատ, լող, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, աթլետիկա եւ ծանրամարտ մարզաձեւերում:

«Մեր թիմն արդեն որոշված է։ Ունիվերսիադայում հանդես ենք գալու չորս սամբիստներով՝ Եվրոպայի եւ աշխարհի մրցանակակիր, 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյան, Եվրոպայի չեմպիոն, 57 կգ քաշային Գոռ Մայիլյան, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի մրցանակակիր, 82 կգ քաշային Մհեր Կարապետյան, Եվրոպայի եւ աշխարհի բազմակի մրցանակակիր, 100 կգ քաշային Հակոբ Առաքելյան: Մեծ տեղ եմ տալիս Ուսանողական խաղերին՝ կարեւորություն տալով այս խաղերին այնքան, որքան Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին»,- ասաց Վովիկ Խոջոյանը։

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։