Մեսիի հերթական ռեկորդը

16:50   11 ապրիլի, 2012

Պրիմերայի 33-րդ տուրում «Բարսելոնան» սեփական խաղադաշտում 4։0 հաշվով հաղթեց «Խետաֆեին»։ Խաղի 44-րդ րոպեին Լիոնել Մեսին գրավեց հյուրերի դարպասը՝ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում իր գոլերի քանակը հասցնելով 39-ի։

Արգենտինացին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվեց Իսպանիայի առաջնության մեկ մրցաշրջանի ընթացքում տնային խաղերում խփել 28 գոլ, հաղորդում է Goal.com-ը։

Նախկին ռեկորդը պատկանում էր Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Տելմո Զարային եւ Մադրիդի «Աթլետիկի» ռմբարկու Բալտազարին՝ 27 գոլ։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Կրիշտիանու Ռոնալդուն 26 գոլ է խփել «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։