Միրչա Լուչեսկու. Հենրիխ Մխիթարյանն անուն ունի Եվրոպայում

16:13   22 հունիսի, 2013

«Հենրիխ Մխիթարյանն անուն ունի Եվրոպայում: Հեշտ չէ 25 գնդակ խփել Ուկրաինայի առաջնությունում՝ հաշվի առնելով, որ որպես կանոն, այստեղ խփում են 12-14 գոլ»: Այդ մասին ասել է Դոնեցկի «Շախտյորի» ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն, փոխանցում է ProSport-ը:

Լուչեսկուն նշել է, որ նոր մրցաշրջանում «Շախտյորին» բարդ փորձություն է սպասվում:

«Նոր խաղացողներին ժամանակ է պետք հարմարվելու համար: Օրինակ՝ Վիլիանին երկու տարի պահանջվեց լավ ֆուտբոլիստ դառնալու համար: Նույն կերպ կլինի նորեկների հետ: Հաջորդ առաջնությունում շատ բարդ կլինի մեզ համար: Մենք կորցրել ենք երեք կարեւոր ֆուտբոլիստների, թեեւ դրանք հաջող տրանսֆերներ էին: Ես չեմ կարծում, որ Եվրոպայի որեւէ ակումբ երեք ֆուտբոլիստների տրանսֆերից վաստակել է 100 միլիոն եվրո»,- ասել է Լուչեսկուն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.