Կարեն Ասրյանի հուշամրցաշար. Ռոբերտ Հովհաննիսյանն՝ առաջատար

16:12   20 հունիսի, 2013

Ջերմուկում ընթացող Կարեն Ասրյանի հուշամրցաշարում 4 տուրից հետո Ռոբերտ Հովհաննիսյանը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Armchess-ը։

Հայ շամատիստը 4 հնարավորից վաստակել է 4 միավոր։ Վահե Բաղդասարյանը կես միավոր է զիջում առաջատարին։

3-ական միավոր ունեն Հայաստանի ներկայացուցիչներ Հովհաննես Գաբուզյանը, Լեւոն Բաբուջյանը, Արթուր Չիբուխչյանը, Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Զավեն Անդրիասյանը, Հովիկ Հայրապետյանը եւ Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:

Մրցաշարում կկայանա ինը տուր: Հաղթողը հայտնի կդառնա հունիսի 24-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։