Goal.com. Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի հարցը լուծված է 60 տոկոսով

14:11   19 հունիսի, 2013

Հենրիխ Մխիթարյանն ունիվերսալ ֆուտբոլիստ է եւ կարող է խաղալ տարբեր դիրքերում, գրում է Goal.com-ը: Հեղինակավոր կայքը նույնպես անտարբեր չի մնացել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպանի՝ անգլիական «Լիվերպուլ» տեղափոխության մասին լուրերից:

«Լիվերպուլի» գլխավոր ձեռքբերումը կարող է դառնալ ունիվերսալ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով կարող է խաղալ տարբեր դիրքերում: Նա արդեն մեծ ճանաչում է ձեռք բերել Ուկրաինայում եւ եվրոպական ֆուտբոլում: Ներկայումս «Շախտյորն» ու «Լիվերպուլը» բանակցում են: Հենրիխի տրանֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն ֆունտ ստերլինգ: Նրա տեղափոխության հարցը լուծված է 60 տոկոսով»,- գրում է կայքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.