11:55 17 հունիսի, 2013Մեր գլխավոր զենքը թիմային ոգին է եւ սիրտը, Կոնֆեդերացիաների Գավաթի խմբային փուլի Թահիթի - Նիգերիա հանդիպման նախօրեին հայտարարել է Թաիթիի գլխավոր մարզիչ Էդի Էտաետան։
«23 ֆուտբոլիստներից 9-ը գործազուրկ են։ Նրանցից մեկն առաքիչ է աշխատում, մյուսը՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ, երրորդը՝ հաշվապահ։ Պաշտպաններից մեկն արթնանում է առավոտյան 4-ին, քանի որ ալպինիսիտ է։
Իհարկե, տեխնիկապես եւ ֆիզիկապես լավ պատրաստված չենք, սակայն մեր գլխավոր զենքը թիմային ոգին է եւ սիրտը»,- Էտաետայի խոսքն է մեջբերում ՖԻՖԱ-ի կայքը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.