«Մեծ Եվրոպա». Դավիթ Պառավյանը՝ կրկին առաջատարների թվում

15:13   13 հունիսի, 2013

Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող երկրորդ «Մեծ Եվրոպա» շախմատային բաց մրցաշարում Դավիթ Պառավյանը երրորդ տուրից հետո եւս ութ մասնակիցների հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, հաղորդում է Armchess-ը։

15-ամյա շախմատիստը 3 հնարավորից վաստակել է 3 միավոր:

Ավետիք Գրիգորյանն ունի 2,5 միավոր, Տիգրան Լ. Պետրոսյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը եւ Վալենտին Փամբուկչյանը` երկուական միավոր: Երրորդ տուրում նրանք բոլորը հաղթանակ են տարել։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։