16:45 12 հունիսի, 2013Անգլիական «Լիվերպուլը» պատրաստ է 22 միլիոն ֆունտ ստերլինգ վճարել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: 24-ամյա ֆուտբոլիստը դարձել է լիվերպուլյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակը:
«Լիվերպուլի» թվիթերյան պաշտոնական էջը հայտնում է, որ Անգլիայի 18-ակի չեմպիոնի գլխավոր սկաուտ Բարի Հանտերը ներկա է եղել հունիսի 11-ին Կոպենհագենում կայացած Դանիա – Հայաստան (0:4) աշխարհի առաջնության ընտրական հանդիպմանը եւ հետեւել է Հենրիխ Մխիթարյանի խաղին:
Հիշեցնենք, որ դանիացիներ դեմ խաղում Մխիթարյանը գեղեցիկ անցումից հետո խփեց Հայաստանի թիմի չորրորդ գնդակը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.