Դանիա - Հայաստան. Դանիացիները լուրջ կորուստներ ունեն պաշտպանությունում

10:12   10 հունիսի, 2013

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Դանիա - Հայաստան հանդիպման նախօրեին դանիացիները լուրջ կորուստներ ունեն պաշտպանությունում, հաղորդում են NEWS.am Sport-ի թղթակիցները Կոպենհագենից։

Հունիսի 9-ին անցկացրած մարզման ժամանակ կենտրոնական պաշտպան Սիմոն Կյաերի («Վոլֆսբուրգ») եւ հենակետային կիսապաշտպան Նիկի Սիմլինգի («Մայնց») մոտ վնասվածքներ են հայտնաբերվել։ Ֆուտբոլիստները հայտարարում են, որ պատրաստ են մասնակցել առաջիկա հանդիպմանը, սակայն թիմի մարզչական շտաբը դեռ վստահ չէ դրանում։  Հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենը հայտարարել է, որ նրանք մեծ ցանկություն ունեն խաղադաշտ դուրս գալու, սակայն հնարավոր է, որ ֆիզիկապես լիարժեք պատրաստ չլինեն։ Փոխարինող ֆուտբոլիստների անունները դեռ չեն հրապարակվում։

Դանիայի ազգային հավաքականի կազմում Սիմլինգն ու Կյաերը վերջին անգամ խաղադաշտ են դուրս եկել հունիսի 4-ին, Վրաստանի հետ ընկերական հանդիպման ժամանակ։

Դանիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա հունիսի 11-ին, Երեւանի ժամանակով 22:15-ին: NEWS.am Sport-ը լուսաբանումն իրականացնում է Կոպենհագենից «Վիվառո» բուքմեյքերական ընկերության աջակցությամբ:

Վերա Մարտիրոսյան, Պարույր Սինյավսկի՝ Կոպենհագենից



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.