Հայ բռնցքամարտիկները Թուրքիայում կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

12:50   10 ապրիլի, 2012

Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարին մասնակցելու իրավունք Հայաստանից առայժմ ունի միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը: Ապրիլի 14-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կմեկնարկի վերջին օլիմպիական վարկանիշային մրցաշարը:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիա կմեկնի ապրիլի 11-ին: Ռինգ դուրս կգան  երեւանցիներ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հրայր Մաթեւոսյանը (69 կգ), էջմիածինցի Արա Պուլուզյանը (64 կգ), գյումրեցի Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ) եւ վանաձորցի Արթուր Խաչատրյանը (81 կգ):

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ  բոլոր յոթ մարզիկներն աշխարհի եւ Եվրոպայի տարիքային տարբեր խմբերի առաջնությունների հաղթողներ ու մրցանակակիրներ են եւ ունեն միջազգային մրցումների մասնակցության հարուստ փորձ: Նրանք գտնվում են լավ մարզավիճակում եւ օլիմպիական վարկանիշի արժանանալու նպատակով են մեկնում Տրապիզոն եւ օլիմպիական ուղեգիր նվաճելը նրանց ուժերից վեր գործ չէ, փոխանցում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.