Արթուր Աբրահամը ռինգ կվերադառնա օգոստոսին

11:28   3 հունիսի, 2013

Սուպերմիջին քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (36-4, 21 նոկաուտ) մտադիր է ռինգ վերադառնալ օգոստոսի 24-ին Գերմանիայում, հաղորդում է Boxingscene-ը։

Մրցակցի անունը դեռ չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ այն չի լինի Ռոբերտ Շտիգլիցը (44-3, 25 նոկաուտ)։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ Արթուր Աբրահամը ռինգ է դուրս եկել մարտի 23-ին։ Սակայն Շտիգլիցի հետ մենամարտի սկզբնամասում մրցավարը դադարեցրեց հանդիպումը։  



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։