Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը տեղափոխվեց «Արարատ»

18:26   1 հունիսի, 2013

Երեւանի «Ուլիսի» կիսապաշտպան Դավիթ Գրիգորյանը կարիերան կշարունակի «Արարատում»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին «Արարատի» մամուլի ծառայությունից:

30-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով է տեղափոխվել «Արարատ»: Գրիգորյանը երեւանյան ակումբի հետ կնքել է պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ 2014-ի մայիսը:

Դավիթ Գրիգորյանը 2009-ից էր խաղում «Ուլիսում»: Նա 8 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Ֆոտո՝ UEFA.com



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.