15:24 9 ապրիլի, 2012Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշել է ակումբային խորհրդանշանի վրայից հանել թագի խաչը` Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի մուսուլմանների շրջանում թիմի հեղինակությունը ամրապնդելու համար: «Ռեալը» խորհրդանշանը ստացել էր 1920 թվականին անձամբ թագավոր Ալֆոնս 13-րդից: Այժմ թագը կլինի առանց խաչի:
Հարցին անդրադառնալու առիթը եղել էր Արաբական Միացյալ Էմիրություններում «Real Madrid Island Resort» հանգստի կենտրոնի շինարարությունը: Արաբական կողմը պահանջել է կղզու հետ կապված բոլոր նյութերում Արքայական ակումբի խորհրդանիշը պատկերել առանց խաչի:
Ակումբի ղեկավարության եւ էմիրության ղեկավար Ռաս էլ Հայմա Սաուդ բին Սաքր ալ Քասիմի հետ կնքած պայմանագրով մադրիդցիները պարտավորվել են վերացնել խաչը, գրում է muslimvillage.com-ը:
Ավելի վաղ, մուսուլմանական երկրներում վաճառվող ակումբային ատրիբուտիկայից խաչի պատկերը վերացրել էր նաեւ «Բարսելոնան»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.