The Mirror. Հենրիխ Մխիթարյանը՝ «Լիվերպուլի» կիսապաշտպանության ուժեղացման գլխավոր թեկնածու

20:11   30 մայիսի, 2013

Բրիտանական The Mirror-ն առանձնացրել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր տրանսֆերային նպատակներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Թիմի կիսապաշտպանությունն ուժեղացնելու գլխավոր թեկնածուներից The Mirror-ը նշել է նաեւ Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանին, որի խաղին «Լիվերպուլի» սկաուտները մի քանի անգամ հետեւել են։ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 23 միլիոն ֆունտ ստերլինգ, գրում է պարբերականը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։