Կիսամերկ ֆանատի պատճառով գոլը չեն հաշվել

16:46   27 մայիսի, 2013

Խաղադաշտ ներխուժած կիսամերկ ֆանատի պատճառով ֆուտբոլի Ֆինլանդիայի առաջնության ՀԻԿ - ՌՕՊՍ (2:0) խաղում մրցավարը չեղյալ է համարել գրանցած գոլը:

Օգնականի հետ խոսելուց հետո գլխավոր մրցավարը որոշել է, որ կարգազանցը խանգարել է պաշտպանվող թիմի դարպասապահին եւ խաղացողներին:

ՀԻԿ-ի խաղացողներից մեկը այդ փաստից վրդովված կոշտ եղանակով տապալել է ֆանատին մինչեւ մոտեցել են անվտանգության ծառայության աշխատակիցները:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։