13:19 25 մայիսի, 2013«Սանթոսի» եւ Բրազիլիայի հավաքականի 21-ամյա հարձակվող Նեյմարը այս գիշեր հինգ տարվա պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ, հայտնում է իսպանական Mundo Deportivo-ն: Պայմանագիրը ստորագրվել է երեք ժամ տեւած ծանր բանակցություններից հետո, քանի որ Մադրիդի «Ռեալը» մինչեւ վերջին պահը ավելի գրավիչ առաջարկներով փորձում էր խլել «Բարսելոնայից» Նեյմարի տրանսֆերը:
Ավելի վաղ «Սանթոսը» պաշտոնապես հայտարարել էր, որ Նեյմարի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկներ է ստացել «Բարսելոնայից» եւ «Ռեալից», սակայն ընտրության իրավունքը թողնում է ֆուտբոլիստին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.